Միասնական թեկնածուի շուրջ քննարկումներ սկսելու վերաբերյալ այս պահին ԲՀԿ-ում տեղեկություններ չկան: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԲՀԿ մամուլի քարտուղար Տիգրան Ուրիխանյանը:
«Եթե խոսքը գնում է նախագահական ընտրությունների մասին, գիտեք, որ պարոն Ծառուկյանը արդեն հարցազրույցում նշել էր, որ իր համար ունի իր որոշումը: Կարծում եմ երկար սպասել հարկավոր չի լինի: Երբ պահը գա նա իր հայտարարությամբ հանդես կգա: Ես առաջարկում եմ սպասել այդ հայտարարությանը եւ մնացած բոլոր ածանցյալ հարցերի պատասխանները դրանով կտրվեն»,- առաջարկեց Տիգրան Ուրիխանյանը եւ ավելացրեց, որ երբ լրատվամիջոցներին տրամադրելու ենթակա ինֆորմացիա լինի, ինքն ուրախությամբ կտեղեկացնի:





























