Թուրքիայի Դիարբեքիր նահանգի Լիջեյի շրջանում տեղակայված Դուրուի զորամասի դեմ PKK-ի կողմից իրականացրած հարձակման եւ պայթեցման տեսագրությունը հայտնվել է համացանցում։
Քրդական ANF գործակալության փոխանցմամբ՝ PKK-ի զինյալները նոյեմբերի 16-ին Դիարբեքիր նահանգի Լիջեյի շրջանի Դուրուի զորամասի դեմ հարձակում են ձեռնարկել, որի ընթացքում 4 տոննա պայթուցիկ նյութերով բեռնված բեռնատար մեքենան մխրճվել է զորամասի մեջ եւ պայթել։
Քուրդ զինյալների կողմից հարձակումն ու զորամասի պայթեցումը նկարահանվել է 2 տեսախցիկով, որոնք հայտնվել են ինտերնտետում։
PKK-ն հայտնել է, թե մեծ թվով թուրք զինվորականներ են սպանվել, սակայն թուրքական մամուլում հայտնված տեղեկությունների համաձայն, վիրավորվել է մեկ թուրք զինվորական։











