Արտակարգ իրավիճակների նախարարությունը հրապարակել է եղանակի կանխատեսումը 2012 թ.-ի դեկտեմբեր ամսվա համար:

Արարատի եւ Արմավիրի մարզերում, Արագածոտնի նախալեռներում օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է 0...+2  աստիճան, որը 1 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը մինչեւ +10...+12 աստիճան, ամսվա երկրորդ կեսին օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը մինչեւ -8...-10 աստիճան (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույնը` -11...-14   աստիճան, միջին բացարձակ առավելագույնը` 10...11  աստիճան): Ամսական տեղումների քանակը սպասվում է նորմային մոտ (նորման` 15...26 մմ ): Առանձին օրեր կդիտվի մառախուղ:

Շիրակի, Կոտայքի եւ Գեղարքունիքի մարզերում, Արագածոտնի մարզի լեռնային շրջաններումՕդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է -3...-6 աստիճան, որը 1 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը` մինչեւ +4...+6 աստիճան, ամսվա երկրորդ կեսին` օդի ջերմաստիճանի նվազում գիշերը մինչեւ -15...-20 աստիճան (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույնը` -15...-21 աստիճան, միջին բացարձակ առավելագույնը` 4...8  աստիճան): Ամսական տեղումների քանակը սպասվում է նորմային մոտ (նորման` 18...55 մմ ): Առանձին օրեր կդիտվի մառախուղ:

Լոռու մարզում օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է 0...+2 աստիճան, որը 1 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը` մինչեւ +7...12 աստիճան, ամսվա երկրորդ կեսին օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը մինչեւ -10...-15 աստիճան (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույնը` -16...-20 աստիճան, միջին բացարձակ առավելագույնըª 11...12  աստիճան): Ամսական տեղումների քանակը սպասվում է նորմային մոտ:(նորման` 19...20 մմ ):

Տավուշի մարզում օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +2...+4 աստիճան, որը 1 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը` մինչեւ +10...+14 աստիճան, ամսվա երկրորդ կեսին օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը մինչեւ -5...-10 աստիճան (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույնը -9...-12 աստիճան, միջին բացարձակ առավելագույնը` 14...17  աստիճան): Ամսական տեղումների քանակը սպասվում է նորմային մոտ (նորման` 21...23 մմ ):

Վայոց Ձորի մարզում օդի ամսական միջին ջերմաստիճանը նախալեռնային շրջաններում սպասվում է 0...+2 աստիճան, լեռնային շրջաններում` -2...-4 աստիճան, որը 1 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը նախալեռնային շրջաններում մինչեւ` +11...+13 աստիճան, լեռնային շրջաններում` +5...+7 աստիճան, ամսվա երկրորդ կեսին օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը նախալեռնային շրջաններում մինչեւ` -7...-9 աստիճան, լեռնային շրջաններում` -10...-15 աստիճան (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույնը` նախալեռնային շրջաններում` -12...-13 աստիճան, լեռնային շրջաններում` -17...-18 աստիճան, միջին բացարձակ առավելագույնը` նախալեռնային շրջաններում 10...11 աստիճան, լեռնային շրջաններում` 5...6 աստիճան): Ամսական տեղումների քանակը սպասվում է նորմային մոտ (նորման` նախալեռնային շրջաններում 28...35 մմ, լեռնային շրջաններում 73 մմ ):

Սյունիքի մարզում օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է հովտային շրջաններում +5...6 աստիճան, լեռնային շրջաններում` -1...+1  աստիճան, որը 1 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը հովտային շրջաններում մինչեւ` +10...15 աստիճան, լեռնային շրջաններում` +7...+9 աստիճան, ամսվա երկրորդ կեսին օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը հովտային շրջաններում մինչեւ` -4...-6 աստիճան, լեռնային շրջաններում` -7...-12 աստիճան (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույնը` հովտային շրջաններում -6...-10 աստիճան, լեռնային շրջաններում -15...-20 աստիճան, միջին բացարձակ առավելագույնը` հովտային շրջաններում 15...19 աստիճան, լեռնային շրջաններումª 11...14 աստիճան): Ամսական տեղումների քանակը սպասվում է նորմային մոտ (նորման` հովտային շրջաններում 15...27 մմ, լեռնային շրջաններում 19...54 մմ ):

Երեւանում օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է 0...+2 աստիճան, որը 1 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը մինչեւ +10...+12 աստիճան, ամսվա երկրորդ կեսին` օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը ցածրադիր մասերում մինչեւ -10...-12 աստիճան, բարձրադիր մասերում մինչեւ -7...-9 աստիճան (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույնը` -11...-13 աստիճան, միջին բացարձակ առավելագույնը` 10...11  աստիճան): Ամսական տեղումների քանակը սպասվում է նորմային մոտ (նորման` 25 մմ ): Առանձին օրեր կդիտվի մառախուղ: