Թուրքիայի Ուրֆա նահանգում տեղի ունեցած ավանդական հարսանիքներից մեկի ժամանակ այնքան շատ են տարված եղել դոլար շաղ տալով, որ հարսանեկան սրահ էր ժամանել տարադրամի փոխանակման կետի աշխատակիցը։

Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ Ուրֆայի 32-ամյա փաստաբան Ռոնաի Փայդաշի եւ  28-ամյա դեղագործ Հիլալ Աչարի հարսանեկան արարողության ժամանակ մասնակիցներն այնքան էին տարվել հարս ու փեսայի վրա դոլար շաղ տալով, որ նույնիսկ երբ հարսն ու փեսան նստած էին, դոլար էին շաղ տալիս ուղղակի պարահրապարակում գտնվողների վրա։

Նշվում է, որ հարսանիքի ժամանակ դոլարի հանդեպ պահանջարկն այնքան մեծ է եղել, որ տարադրամի փոխանակման կետի աշխատակից են կանչել հարսանեկան սրահ։