«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր՝ նոյեմբերի 26-ին ամերիկյան դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ կազմել է 406.01 դրամ: Նախորդ` նոյեմբերի 23-ի առեւտրային նստաշրջանի արդյունքների համեմատ (1դոլար/406 դրամ) դոլարի փոխարժեքը գործնականում չի փոփոխվել:
Բորսայում ընդհանուր առմամբ վաճառվել է 3.9 մլն դոլար: Դոլարի առավելագույն փոխարժեքը կազմել է 406.25 դրամ:
Կանխիկ արտարժույթի շուկայում փոխարժեքի փոփոխություն չկա` դոլարը գնվում եւ վաճառվում է 405-407 դրամի սահմաններում:
Forex միջազգային շուկայում եվրոն ամրապնդվել է: Ներդրողները հույս ունեն, որ մոտ օրերս որոշում կընդունվի Հունաստանին վարկային տրանշ հատկացնելու մասին:
Միջազգային շուկայում զարգացումները դոլարի փոխարժեքի վրա անդրադարձել են նաեւ ռուսական շուկայում: Ռուսաստանի կենտրոնական բանկը 1դոլարի փոխարժեք է սահմանել 31.0201 ռուբլին, իսկ միջբանկային շուկայում դոլարի փոխարժեքն ընկել է նույնիսկ 31 ռուբլուց ցած:




























