Թուրքիայի Անթալիա քաղաքի դատարանը ռուս զբոսաշրջիկին դատապարտել է մեկ տարվա պայմանական ազատազրկման՝ մարմարի կտորը մաքսանենգ ճանապարհով տեղափոխելու համար:

Անթալիայի օդանավակայանում ստուգման ժամանակ ռուսաստանցի Սերգեյ Բրայկոյի ուղեբեռում մարմարի կտոր են գտել: Թուրք փորձագետների պնդմամբ, քարը պատկանում է հելենիզմի դարաշրջանին:

Ըստ «Ինտերֆաքսի» Բրայկոն հանգստանում էր Սիդում: Նա պնդել է, որ մարմարի կտորը գտել է քաղաքում զբոսնելու ժամանակ եւ չի իմացել նրա պատմական արժեքը: Ռուսաստանցի զբոսաշրջիկը ոստիկանությունում վստահեցրել է, որ ինքը տարբեր երկրներից քարեր է հավաքում եւ արդեն մեծ հավաքածու ունի:

Դատարանը Բրայկոյին դատապարտել է 5 տարվա ազատազրկման, սակայն դատավճիռը մեղմացվել է, քանի որ թանկարժեք քարը Թուրքիայի տարածքից դուրս չի բերվել: Պատժաչափը կրճատվել է մինչեւ մեկ տարի 15 օր պայմանական ազատազրկման: