Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն, այսօր՝ նոյեմբերի 26-ին, ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադկեին (ԱՄՆ), Ժակ Ֆորին (Ֆրանսիա), Իգոր Պոպովին (Ռուսաստան) եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին:

Ինչպես հաղորդում է Vesti.Az-ին՝ վկայակոչելով Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքը, հանդիպմանը կարծիքներ են փոխանակվել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցությունների ներկա վիճակի եւ հեռանկարների վերաբերյալ: