Եվրամիության Հարավային Կովկասի եւ Վրաստանի ճգնաժամի հարցերով հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորը կայցելի Հայաստան եւ Ադրբեջան:
Այցելությունը կսկսվի Բաքվից: APA գործակալությանը Ադրբեջանում ԵՄ ներկայացուցչության մամուլի ծառայությունից հայտնել են, որ նոյեմբերի 28-ին հատուկ ներկայացուցիչը հանդիպումներ կունենա Ադրբեջանի պաշտոնատար անձանց հետ:
NEWS.am-ի տեղեկատվությամբ, Լեֆորը Հայաստան այցելությունը կսկսի նոյեմբերի 30-ին: Հանդիպումների ընթացքում Ֆիլիպ Լեֆորը կքննարկի Հայաստանի եւ Ադրբեջանի հարաբերությունները ԵՄ-ի հետ, ինչպես նաեւ ԼՂ խնդիրը:





























