Հայաստանի ֆինանսների նախարարության «Թանկարժեք մետաղների եւ թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալության կողմից նոյեմբերի 26-ից դեկտեմբերի 2-ի համար սահմանվել են թանկարժեք մետաղների մեկ գրամ քիմիապես մաքուր մետաղի (պետական ստանդարտ ձուլակտորի համար) պետական գնման եւ բացթողնման հետեւյալ գները` արտահայտված ՀՀ դրամով`

ՈՍԿԻ` գնման  գին` 20794.12 (+34.52), բացթողնման գին` 22602.30 (+37.52) ԱՐԾԱԹ` գնման գին` 398.16 (6.51), բացթողնման գին` 432.78 (+7.07),  

ՊԼԱՏԻՆ` գնման գին` 18939.76 (-24.6), բացթողնման գին` 20586.70 (-26.73),  

ՊԱԼԱԴԻՈՒՄ` գնման գին` 7746.39 (+205.62), բացթողնման գին` 8419.99 (+223.5):

Թանկարժեք մետաղների թանկացումը միջազգային շուկայում անցյալ շաբաթ հիմնականում պայմանավորված էր դոլարի թուլացմամբ: Դոլարն էժանացել է բոլոր հիմնական արժույթների նկատմամբ, ինչի արդյունքում աճել է պահանջարկը ոսկու եւ արծաթի նկատմամբ:

Ոսկու գնաճին նպաստում է նաեւ ԱՄՆ-ում առկա անորոշությունները «բյուջետային անկումի» հետ կապված, ինչը նշանակում հարկերի բարձրացում եւ բյուջետային ծախսերի ավտոմատ կրճատում, եթե ԱՄՆ Կոնգրեսն եւ Սպիտակ տունը համաձայնության չգան:

Ոսկու ունցիայի (31.1 գրամ) արժեքն անցյալ շաբաթ բարձրացել է մինչեւ 1750 դոլար, սակայն երկուշաբթի փոքր-ինչ նվազել է: