Տաջիկստանի իշխանություններն ամբողջությամբ արգելափակել են մուտքը Facebook` վկայակոչելով հասարակությունից ստացված բազմաթիվ դիմումները: Բոլոր ինը ինտերնետ  մատուցող ընկերությունները  համապատասխան ցուցում են  ստացել կառավարության կապի ծառայության ղեկավար Բեկ Զուխուրովից:

«Հասարակայնության լավագույն ներկայացուցիչները հոգնել էին տարբեր կայքերում աղբից եւ զրպարտանքից, այդ անձանց թվում են ակադեմիկոսներ, գիտությունների դոկտորներ, մշակույթի գործիչներ»,- ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին ասել է Զուխուրովը:

Ինտերնետ հանրությունը եւ անկախ փորձագետները նոր սահմանափակումները համարում են իշխանությունների հերթական գրոհն ազատ խոսքի նկատմամբ եւ քաղաքական գրաքննության ուղղված եւս մեկ քայլ: