Գերմանիայում սահմանափակ հնարավորություններով մարդկանց համար նախատեսված արհեստանոցում հրդեհի հետեւանքով առնվազն 14 մարդ է զոհվել:
Ինչպես հաղորդում է Agence France-Presse-ը, արհեստանոցում աշխատողները տարբեր աստիճանի այրվածքներ են ստացել թունավորվել շմոլ գաղից: Նրանք բոլորը տեղափոխվել են հիվանդանոցներ:
Միջադեպը տեղի է ունեցել երկրի հարավ-արեւմուտքում գտնվող Թիթիզե-Նոյշտադտ փոքր քաղաքում: Նախնական վարկածով, հրդեհի պատճառը պահեստում տեղի ունեցած պայթյունն է եղել, որտեղ տարբեր քիմիական ռեակտիվ նյութեր էին պահվում, հաղորդում է Lenta.ru-ն:
Տեղի իշխանությունները նշել են, որ արհեստանոցում աշխատում էր 120 մարդ, ովքեր տառապում էին նյարդային համակարգի հետ կապված տարբեր հիվանդություններով:





























