Իտալացի հնագետները Պակիստանի Սվաթի հովտում հին գերեզմանոց են հայտնաբերել. ընդհանուր առմամբ, 30 գերեզման է հայտնաբերվել:

Այստեղ մարդկանց մարմինները բավական մոտ թաղված միմյանց, իսկ նրանցից մի քանիսը հպված են իրար: Գերեզմանոցի տարիքը կազմում է շուրջ 3 հազար տարի, այն պատկանում է դոբուդիստյան ժամանակաշրջանին (այն սկսվել է մ.թ.ա. առաջին հազարամյակից եւ տեւել մինչեւ մ.թ. 6-րդ դարում), հաղորդում է Agence France-Presse-ը:

Գիտնականները նշում են, որ հայտնաբերվածը վկայում է Սվաթի հովտում այն ժամանակվա քաղաքակրթության մեջ թաղման բարդ ծիսակարգերի մասին: Բոլոր մասունքները թաղված են եղել քարե կամ կավե պատեր ունեցող գերեզմաններում:

Բացի այդ, գիտնականները գտել են մետաղյա առարկաներ, որոնք Հնդկական թերակղզում նմանատիպ ամենահին գտածոներից մեկն են: