Samsung ընկերությունը երկու սենսորային էկրաններով սմարթֆոն-բարձ է թողարկել՝ SCH-W2013-ը:

Samsung SCH-W2013-ը նախատեսված է չինական շուկայի համար եւ կվաճառվի China Telecom-ի միջոցով: Մոդելի Super AMOLED էկրանները գտնվում են երկու կողմերի կափարիչների վրա եւ երկուսի տրամագիշն էլ 3,7 դյույմ է, 800×480 պիքսելով:

Սմարթֆոնը հագեցած է 1,4 ԳՀց հաճախությամբ, 2 ԳԲ օպերատիվ հիշողությամբ պրոցեսորով:

Ինչպես շատ այլ սմարթֆոններ, Samsung SCH-W2013-ը եւս կարող է ունենալ միաժամանակ երկու SIM-քարտ:

Ավելի վաղ Samsung-ն արդեն թողարկել է նման ապարատներ: Samsung SCH-W2013-ը գալիս է փոխարինելու նախորդ տարվա SCH-W999 մոդելին:

Սարքի գովազդում ակտիվ մասնակցում է կինոդերասան Ջեքի Չանը: Սմաթֆոնի գինը տպավորիչ է. հստակ գինը դեռ հայտնի չէ, սակայն engadget-ը վստահեցնում է, որ այն կլինի մոտ 3 հազար դոլար, հաղորդում է TOPNews-ը:

Բացի այդ, Samsung-ն արդեն մի քանի ամիս անց ճկուն սմարթֆոն կթողարկի: