Հայաստանի ժողովրդական կուսակցության ղեկավար Ստեփան Դեմիրճյանին դեկտեմբերին նորից կվիրահատեն: Այս տեղեկությունը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատեց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Դեմիրճյանը: Սա թվով երկրորդ վիրահատությունն է, եւ քաղաքական գործիչը հույս ունի, որ վերջինը:
Սեպտեմբերի 8-ի առաջին վիրահատությունից հետո նա ապաքինվում էր, սակայն խնդրի վերջնական լուծումը երկրորդ վիրահատությունն է: «Շատ գոհ եմ բժիշկներից, ամեն ինչ շատ լավ են արել, սա պլանային վիրահատություն է, որ անպայման պետք է անել»,- ասաց Ստեփան Դեմիրճյանը: Նա վստահեցրեց, որ իրեն լավ է զգում, ամեն ինչ նորմալ է, որեւէ բարդություն չկա: Պատգամավորը հույս ունի, որ մինչեւ դեկտեմբերի վերջ լրիվ կապաքինվի:





























