Եվրագոտու երկրները եւ ԱՄՀ-ի ներկայացուցիչները համաձայնության են հասել Հունաստանին 43,7 միլիարդ եվրո ֆինանսական օգնություն տրամադրելու հարցում:

«Դա պարզապես փող չէ: Դա լավագույն ապագայի խոստում է Հունաստանի ժողովրդի եւ եվրագոտու երկրների համար ընդհանրապես», - հայտարարել է եվրախմբի ղեկավար Ժան Կլոդ Յունկերը, հայտնում է The Telegraph-ը:

ԱՄՀ-ի ղեկավար Քրիստին Լագարդը ողջունել է գործարքը, որը նշանակալի ներդրում կունենա Հունաստանի պարտքի կայունացման գործում, գրում է «gazeta. ru»-ն:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ որոշվել է մինչեւ 2020թ. Հունաստանի պետական պարտքը կրճատել ՀՆԱ-ի 124%-ի: