Պարագվայի տարածքում` Չակո կիսաանապատային գոտում, նավթահոր է հայտնաբերվել: Այդ մասին հայտնել է երկրի նախագահ Ֆեդերիկո Ֆրանկոն: Բազմաթիվ տասնամյակներ Պարագվայը սեւ ոսկի էր որոնում, սակայն` ապարդյուն:
Ըստ նախագահի` երկրաբանների կողմից հայտնաբերված նավթը «լավ որակի է» եւ «զգալի քանակությամբ», նրա խոսքերն է մեջբերում EFE գործակալությունը:
Ֆ. Ֆրանկոն հուսով է, որ օգտակար հանածոյի արդյունահանումն իր երկրում կսկսվի 2013 թ. գարնանը կամ ամռանը: Պարագվայի համար սեփական նավթահորի հայտնաբերումը հարեւան երկրներից էներգետիկական անկախություն է նշանակում։
Rbc-ն գրում է, որ նավթը հայտնաբերվել է երկրի այն մասում, որի համար 1930-ականներին վերջինս պատերազմում էր Բոլիվիայի դեմ։



























