Բոստոնում 93 տարեկան հասակում մահացել է ամերիկացի վիրաբույժ-փոխպատվաստող, Նոբելյան դափնեկիր Ջոզեֆ Մյուրեյը, որն իրականացրել է աշխարհում երիկամի առաջին հաջող փոխպատվաստումը: Նոյեմբերի 22-ին բժիշկը սրտի կաթված է տարել, որից հետո տեղափոխվել է հիվանդանոց:
1954թ. Ջոզեֆ Մյուրեյը 23-ամյա Ռիչարդ Հերիկին փոխպատվաստել է նրա երկվորյակ եղբայր Ռոնալդի երիկամը: 1959 թ. Մյուրեյին հաջողվել է հիվանդին երիկամ փոխպատվաստել ոչ հարազատ դոնորից, իսկ 1962 թ. վիրաբույժը երիկամի փոխպատվաստում է իրականացրել մահացած դոնորից:
Հետագա տարիներին Ջոզեֆ Մյուրեյը շարունակել է զբաղվել փոխպատվաստային բժշկությամբ, հաղոդում է vesti.ru-ն:
1990թ. Մյուրեյը արժանացել էր Նոբելյան մրցանակի։





























