Խոսրովի արգելոցի տնօրենի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթում հաղթել է Գաբրիել Պողոսյանը, որը հայտնի է «Նոնո» մականվամբ։ Այդ մասին գրում է «Ժամանակ» թերթը։

«Վերջինս բարձրագույն կրթություն չունի, ավարտել է միայն միջնակարգ դպրոցը։ Մինչդեռ հայտարարված մրցույթի պահանջների մեջ պարտադիր պայման է եղել բարձրագույն կրթության եւ համապատասխան դիպլոմի առկայությունը։ Որոշ տեղեկությունների համաձայն՝ Նոնոն այդ պաշտոնին նշանակվելու  է եւ մրցույթում հաղթել է ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի շնորհիվ։ Նոնոն եղել է ԱԺ նախագահի եւ նրա եղբոր՝ Ջոնիկի մտերիմը։ Ասում են, որ նա պարբերաբար որսամիս է մատակարարել Աբրահամյաններին։ Բացի այդ, Նոնոն Աբրահամյանների շնորհիվ եղել է Արտաշատի ավագանու անդամ»,- գրում է «Ժամանակը»։