«Տիտանիկը» խորտակած սառցաբեկորի լուսանկարը ԱՄՆ-ում աճուրդի կդրվի: 1912 թվականի ապրիլի 12-ին`ողբերգությունից երկու օր առաջ արված լուսանկարի հեղինակը  անգլիական «Էթոնիան» շոգենավի նավապետն է:

RR Auction կազմակերպության ներկայացուցիչներն ակնկալում են, որ լուսանկարը կվաճառվի 8-10 հազ. դոլարով։ Լուսանկարից բացի, «Տիտանիկի» հետ կապված եւս ավելի քան 400 առարկա աճուրդի կհանվի՝ սպասք, լուսանկարներ, նամակներ, գրքեր, թերթեր։

Լուսանկարի մակագրությունն ասում է. «Երկնագույն սառցաբեկոր: Լուսանկարն արվել է անգլիական «Էթոնիան» շոգենավի նավապետ Վ. Ֆ. Վոդի կողմից 1912 թ. ապրիլի 12-ին` 41 աստիճան,  հյուսիսային լայնության 50 րոպե,  49 աստիճան 50 րոպե արեւմտյան երկարության: «Տիտանիկը» սառցաբեկորին էր բախվել 1912 թ. ապրիլի 14-ին եւ խորտակվել երեք ժամ անց: 

Ըստ փորձագետների` լուսանկարի աշխարհագրական կոորդինատները  ցույց են տալիս տեղը, որից ոչ հեռու` Ատլանտյան օվկիանոսի հատակին, հանգչում են «Տիտանիկի» բեկորները, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Խոշորագույն «Տիտանիկ» նավը անգլիական Սաութհեմփթոն նավահանգստից դուրս էր եկել 1912 թ. ապրիլի 12-ին եւ չորս օր անց բախվել սառցաբեկորին:  Զոհվել էին 1,5 հազար ուղեւոր եւ անձնակազմի անդամներ, փրկվել` 700-ը: