Միջատներ ուտելու մրցույթի հաղթողի մահվան պատճառ է դարձել այն, որ միջատների մարմնի մասերն ընկել են նրա շնչուղիներ: Նման եզրահանգման են եկել բժշկական փորձագետները:
Պաթոլոգանատոմ Կրեյգ Մելեքի խոսքով՝ Էդվարդ Արչբոլդի շնչուղիները խցանվել են միջատների մարմնամասերով: Տղամարդու մահը որակվել է իբրեւ դժբախտ պատահար, գրում է Miami Herald-ը:
Հիշեցնենք, 32-ամյա Էդվարդ Արչբոլդը մի քանի տասնյակ միջատներ էր կուլ տվել: Հաղթող ճանաչվելուց որոշ ժամանակ անց վատ էր զգացել, գանգատվել էր սրտխառնոցից եւ սուրս եկել թարմ օդ շնչելու՝ ուշագնաց ընկնելով կենդանիների խանութի մոտ: Բժիշկներին չէր հաջողվել փրկել տղամարդու կյանքը:




























