Նոյեմբերի 26-ին, ժամը 03.30-ին, ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնում հաղորդում է ստացվել, որ օդանավակայանի մեկնման սրահում վիճաբանություն է տեղի ունենում:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե պարզվել է, որ Երեւան-Շարմ-Էլ-Շեյխ  չվերթի ուղեւորներից մեկը` 1969 թ. ծնված Նվեր Մ.-ն, ուղեւորների հաշվառումն անցնելուց հետո, սահմանապահ գոտում, ոգելից խմիչք օգտագործած վիճակում անհիմն վիճաբանել է սահմանապահ գոտու  ծառայողների հետ` նրանցից պահանջելով իր ուղեբեռի կտրոնը, այնուհետեւ ցուցաբերելով բացահայտ անհարգալից վերաբերմունք հասարակության նկատմամբ` մոտ 5-7 րոպե հայհոյել է նրանց:

Նվեր Մ.-ն  բերման է ենթարկվել բաժին:

Նախապատրաստված նյութերն ուղարկվել են քննչական բաժանմունք: