Ժամանցային կենտրոններին, մեքենաների ներկրմանը նայելով` ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Համլետ Հարությունյանը կարծում է, որ որոշ մարդկանց կենսամակարդակը լավացել է: Այս մասին այսօր` նոյեմբերի 27-ին հրավիրված ասուլիսին ասաց ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Համլետ Հարությունյանը:
Լրագրողի հարցին, որ եթե ստանար 35 հազար դրամ աշխատավարձ, ինչի վրա այդքան գումարը կծախսեր, Հարությունյանն ասաց, որ ինքը որպես ԱԺ պատգամավոր ստանում է 243 հազար դրամ աշխատավարձ, ինչը եւս քիչ է պատգամավորի համար: «Իսկ 35 հազար դրամը մեկը կարողա մի օրում դա լափի, մեկն էլ ավելի հոգատար ծախսի: Իսկ ԱԺ պատգամավորի կարգավիճակի համեմատ իմ աշխատավարձը շատ ցածր է»,- նշեց Համլետ Հարությունյանը:
Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի/NEWS.am



























