Միայն ՀՀԿ-ն է պարզ, տղամարդավարի ի լուր աշխարհի ասել, որ առաջադրելու է իր թեկնածուին նախագահական ընտրություններում: Այսօր` նոյեմբերի 27-ին հրավիրված ասուլիսին նման հայտարարություն է արել ԱԺ հանրապետական պատգամավոր Համլետ Հարությունյանը եւ հավելել, թե ՀՀԿ-ն ամենահզորն է Հայաստանում, իր ուժերի վրա վստահ է եւ անպայման կհաղթի: Միայն լրագրողների հիշեցումից հետո Հարությունյանը հիշեց Րաֆֆի Հոֆֆի Հովհաննիսյանի առաջադրվելու հայտարարության մասին:
Խոսելով Սերժ Սարգսյանի հավանական մրցակիցների մասին` Հարությունյանն ասաց. «Մամուլը իր հրապարակումներով Քոչարյանին ասում է առաջադրվի: Էն Լեւոն Տեր-Պետրոսյանը չգիտեմ ուր ա: Օսկանյանը էս վիճակին ի՞նչ նախագահի թեկնածու, հազիվ իր գործերով է զբաղված: Ծառուկյանի հաջորդ դասն էլ դեռ չի սկսել, միշտ ասում է հաջորդ դասին»,- ասաց Համլետ Հարությունյանը եւ կարծիք հայտնեց, թե ընդդիմությունը դժվար միասնական թեկնածու ունենա ընտրություններում:
Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի/NEWS.am





























