Իսլամիստական հայացքներով հայտնի Թուրքիայի իշխող «Արադարության եւ զարգացում» կուսակցության ջանքերով Թուրքիայի դպրոցներում այսուհետ պարտադիր չէ դպրոցական համազգեստով դասի հաճախելը։

Թուրքական CNNturk-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի Պաշտոնական թերթի հրապարակման համաձայն՝ այսուհետ Թուրքիայի ազգային կրթության նախարարությանը պատկանող բոլոր դպրոցներում աշակերտները կարող են կրել ցանկացած տիպի հագուստ, իսկ կրոնական «Իմամ-հաթիփ» դպրոցի աշակերտուհիները կամ Ղուրանի դասընթացներն ընտրած աշակերտուհիները կարող են գլուխները ծածկել գլխաշորով։

Մասնավոր դպրոցներ աշակերտների հագուստի հարցը կարգավորվելու է դպրոցի տնօրինության հետ։

Հիշյալ օրենքը չի տարածվում միջպետական ծրագրերով ստեղծված դպրոցների, արտասահմանյան դպրոցների եւ ազգային փոքրամասնությունների դպրոցների վրա։