Ըննդիմությունը բազմաթիվ անգամներ է բոյկոտել իշխանության նիստերը, իսկ վերջին բոյկոտը վերաբերում էր Վարդան Օսկանյանին ուղղված դատախազի միջնորդությանը: Այս մասին այսօր` նոյեմբերի 27-ին հրավիրված ասուլիսին ասաց ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Համլետ Հարությունյանը` արձագանքելով հարցին, թե ՀԱԿ-ը հիմք ունի դիմել սահմանադրական դատարան, թե ոչ:
Նրա խոսքով, ինքը իրավաբան չէ եւ կարող է միայն իր անձնական կարծիքը հայտնել: «Ընդդիմությունը բազմաթիվ անգամներ բոյկոտել են մեր նիստերը: Վերջինը վերաբերում էր դատախազի ներկայացրած միջնորդությանը: Դա ընդդիմության պրյոմներից է եւ այդ հարցին Սահմանադրական դատարանը պետք է պատասխանի»,- ասաց Համլետ Հարությունյանը:
Արձագանքելով այն դիտարկմանը, թե հայոց պատմության նոր դասագրքում մարտի մեկի իրադարձությունները ավավաղված են, պատմական գիտությունների թեկնածու պատգամավորն ասաց, որ վատառողջ լինելու պատճառով դեռ չի հասցրել ուսումնասիրել, բայց այսօր գիրքը վերցնելու է եւ ուսումնասիրելուց հետո նոր միայն կարտահայտի իր կարծիքը: Ի դեպ, նա ասաց, որ շատ դժգոհ է սփյուռքի` «Հայաստան» համահայկական հիմնադրամին հատկացրած 21 միլիոն դոլարից:
Նշենք, որ խոսքը ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանի հեղինակած դասագրքի մասին է, որտեղ 2008թ. մարտիմեկյան իրադարձությունները ներկայացված են միայն իշխանական տեսանկյունից:
Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի/NEWS.am





























