Հայաստանում տեղի կունենա ԱՊՀ երկրների ռուսաց լեզվի եւ գրականության ուսուցիչների III միջազգային կոնֆերանսը: «Ազգային միջնակարդ դպրոցներում ռուսաց լեզվի եւ գրականության դասավանդման մեթոդի ժամանակակից ուղղությունները» վերնագրով կոնֆերանսը մեկնարկում է նոյեմբերի 28-ին, Երեւանի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանում:

Կոնֆերանսի կազմակերպիչներն են «Ռոսսոտրուդնիչեստվո» ռուսական գործակալության ներկայացուցչության ռուսաց լեզվի ռուսական գիտամեթոդական կենտրոնը, միջնակարգ դպրոցներում ռուսաց լեզվի եւ գրականության ուսուցիչների ասոցիացիան, ռուսական բուհերի շրջանավարտների միությունը:

Կոնֆերանսը տեղի է ունենում Հայաստանում ՌԴ դեսպանատան հովանու ներքո եւ Հայաստանի ԿԳՆ աջակցությամբ: