Վրաստանի գլխավոր դատախազությունը նախկին վարչապետ Զուրաբ Ժվանիայի մահվան հանգամանքների նոր քննություն է անցկացնում: Այդ մասին նոյեմբերի 27-ին լրագրողներին հայտնել է նրա եղբայր Գեորգին: Նա ավելի վաղ ասել էր, որ Ժվանիայի մահվան պաշտոնական վարկածի անկատարության ապացույցներ կան, գրում է «Նովոստի-Գռուզիան»:
Զուրաբ Ժվանիան վրացական ժամանակակից քաղաքականության առանցքային դեմքերից էր, «Վարդերի հեղափոխության» առաջնորդներից, որի արդյունքում իշխանության եկավ Սահակաշվիլին: 2005թ. փետրվարի 3-ին նրան Քվեմո Քարթլի շրջանի նահանգապետ Ռաուլ Յուսուպովի հետ մահացած գտել էին Թբիլիսիի վարձով բնակարանում: Պաշտոնական վարկածով՝պատճառը գազային թունավորումն էր եղել՝ առաջացած տաքացնող սարքի անսարքությունից:




























