Բրիտանիայի կենդանիների իրավունքների պաշտպանները (BUAV) բացահայտել են գիտնականների, ովքեր Ուիլթշիրի գերգաղտնի կայանում կենդանիներին փորձարկումների էին ենթարկում: Վերջին երկու տարում ուսումնասիրողները պայթեցրել, թունավորել եւ մահացու հիվանդություններով վարակել են հազարավոր կապիկների, խոզերի, մկների եւ ծովախոզուկների:
Հայտնաբերվել են 2010-2012թթ. Ուիլթշիրի կայանում գազանաբարո վեց փորձարկումների մասին հիշատակություններ: Ամենացնցողը խոզերի պայթեցումն է եղել: Գիտնականները պայթյունից հետո խոզերին զարկերակով 30% արյուն են ներարկել եւ փորձել վերակենդանացնել: Հաջողվել է փրկել 28-ից 17-ին: Փորձից հետո նրանց սպանել եւ անդամահատել են: Խոզերի վրա փորձարկել են նաեւ մարտական թունավորող միջոցների ազդեցությունը, որոնք քայքայել են նրանց թոքերը եւ տանջալի մահվան ենթարկել, գրում է NEWSru.com-ը:
Կապիկների վրա փորձարկել են կենսաբանական զենքի ազդեցությունը.. վարակել են սիբիրախտով, հետո 10 օրվա ընթացքում հակաբիոտիկներ ներարկել: Որոշ կենդանիների հաջողվել է ողջ մնալ, բայց միեւնույն է, վերջում նրանց սպանել են: Քիմիական զենքի փորձադաշտն էլ ծովախոզուկներն են դարձել: Մկների վրա էլ փորձարկել են ժանտախտի մահաբեր ազդեցությունը:
Ռազմական գերատեսչությունում նշել են, որ Միացյալ Թագավորության եւ նրա բանակի անվտանգությունն ու արդյունավետ պաշտպանությունը առանց կենդանիների օգտագործման հնարավոր չէ:




























