Հայաստանի Ազգային Ժողովի փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի ելույթը բյուջետային քննարկումների ընթացքում իրականում գրել է վարչապետ Տիգրան Սարգսյանը: Նման կարծիք այսօր` նոյեմբերի 27-ին հայտնեց պատգամավոր, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:
Հավանաբար` Հ. Բագրատյանը նկատի ունեցավ Հ. Նաղդալյանի նոյեմբերի 15-ի արտահերթ ելույթը, որտեղ նա բյուջեի քննադատողներին ըստ էության մեղադրեց պոպուլիզմի մեջ:
«Ես նրան ասեցի` Հերմինե ջան, էդպես չի, ես հիմա քեզ թվերն ասեմ, դու իմացի», -ասաց Հ. Բագրատյանը, հետո մի թվաբանական հաշվարկ ներկայացրեց, ըստ որի` գնաճը 1996-2012 թ. աճել է 2.3 անգամ, իսկ բյուջեն` 3.2 անգամ, որը նրա կարծիքով` այնքան էլ էական չէ: Նախկին վարչապետը գտնում է, որ իր վարչապետության տարիների մարդկանց կենսամակարդակի եւ ներկայիս կենսամակարդակի միջեւ էական տարբերություններ չկան:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am



























