Թուրքիայի հարավ-արեւելյան Մարդին նահանգում PKK-ի (Քուրդիստանի բանվորական կուսակցություն) զինյալները հարձակում են գործել թուրքական զորամասի դեմ։
Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ Մարդին նահանգի Օմերլիի շրջանում տեղակայված ժանդարմերիայի զորամասի դեմ նոյեմբերի 27-ի առավոտյան քուրդ զինյալները հարձակում են իրականացրել։
Հարձակման հետեւանքով սպանվել է մեկ թուրք զինվորական եւս երկուսը վիրավորվել են եւ տեղափոխվել հիվանդանոց։




























