Նոյեմբերի 26-ին, ժամը 16.00-ի սահմաններում, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23-ի փողոցում վրաերթի է ենթարկել 22-ամյա Հասմիկ Գրիգորյանին, որի գրկում գտնվող 1-ամյա տղան վայր է ընկել եւ գլխուղեղի ցնցումով տեղափոխվել հիվանդանոց:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե նոյեմբերի 26-ին, ժամը 20.00-ի սահմաններում, Ոսկեվազ-Ագարակ ճանապարհին «Մերսեդես- Բենց» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանված «Միցուբիշի Մոնտեռո սպորտ» մակնիշի ավտոմեքենայի:
«Միցուբիշի Մոնտեռո սպորտ»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, իսկ «Մերսեդես-Բենց»-ի վարորդը դեպքի վայրից հեռացել է:
Նոյեմբերի 26-ին, ժամը 22.00-ի սահմաններում, Վաղարշապատ քաղաքի Չարենցի փողոցում իրար են բախվել «ՎԱԶ-2106» եւ «ՎԱԶ-2102» մակնիշի ավտոմեքենաներ: Պատահարի հետեւանքով «ՎԱԶ-2102»-ի ուղեւորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Բոլոր դեպքերով կատարվում է քննություն:




























