Մոսկվայում դատարանը սամբոյի աշխարհի չեմպիոն Ռասուլ Միրզաեւին դատապարտել է երկու տարվա ազատազրկման: Նա մեղավոր է ճանաչվել անփութության հետեւանքով Իվան Աղաֆոնովի մահվան հասցնելու մեջ:

Քանի որ Միրզաեւը 2011թ. օգոստոսից մեկուսարանում է, նրա ժամկետը լրացել էր, եւ նա ազատ է արձակվել հենց դատարանից, հայտնում է  «Ինտերֆաքսը»:

Զոհված ուսանող Ալեքսանդր Աղաֆոնովի հայրը լքել է դատարանի դահլիճը` չսպասելով դատավճռին:

Միրզաեւը դատարանին բազմիցս հայտնել է, որ Աղաֆոնովին վնաս հասցնելու կամ սպանելու մտադրություն չի ունեցել եւ ներողություն է խնդրել զոհվածի ծնողներից: