«Յունիբանկը» հանդիսանում է Մանկական Եվրատեսիլ-2012 մրցույթի ֆինանսական գործընկեր եւ հեռարձակման հովանավոր, տեղեկացնում են Բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունից: Այս տարի մրցույթը կանցկացվի դեկտեմբերի 1-ին` Ամստերդամում (Նիդերլանդներ) եւ կհեռարձակվի Առաջին ալիքի ուղիղ եթերում: Մրցույթում Հայաստանը կներկայացնի «Compass band» խումբը` «Sweety baby» երգով:
Ամստերդամ մեկնելուց առաջ, «Compass band» խմբի անդամները` Աբրահամը, Դավիթը, Արշավիրը եւ Արամը հյուրընկալվեցին Յունիբանկում եւ ծանոթացան բանկի աշխատանքին: «Յունիբանկի» աշխատակազմը տղաներին մաղթեց վառ ու տպավորիչ ելույթ, հաղթանակ, եւ որպես նվեր նրանց հանձնեց Visa Gold միջազգային բանկային քարտեր:




























