Շվեդական  Ericsson ընկերությունը  դատի է տվել Samsung-ին: Կորեական ընկերությունը, որը երկար ժամանակ է փորձում է Apple-ի հետ պատենտային վեճում իր իրավացությունն ապացուցել, այժմ պետք է պատենտային  նոր մարտի դուրս գա: 

Ericsson-ի իրավաբանները պնդում են, որ Samsung-ը ժամանակին չի թարմացրել մի շարք տեխնոլոգիաներ կիրառելու հավաստագիրը:  Այժմ կորեացիներին կարող են տուգանել  կամ էլ զրկել Ericsson-ի չանվանված արտադրանքից, նշում է  «Վեստին»: Samsung-ի ներկայացուցիչները հայտարարել են, որ գիտեն շվեդների  բողոքների մասին եւ  քննում են խնդիրը:

Տուգանքի չափը, որը Ericsson-ը կպահանջի խախտողներից, դեռեւս հայտնի չէ:  2011 թ.  տրամադրած տեխնոլոգիաների կիրառումից Ericsson-ի եկամուտը  կազմել է 938 միլիոն դոլար: Այսինքն, ընկերությունն ակտիվ  վաստակում է իր մտավոր սեփականությամբ եւ պատրաստ չէ նորարարությունն անվճար կիսելու: