Սովորաբար կարիճների կարելի է հանդիպել անապատներում կամ թաք երկրներում գտնվող հին փլատակներում, բայց պարզվում է, որ կարիճ կարելի է հանդիպել նաեւ օդանավում, 10 կմ բարձրության վրա:

Իսպանական ավիափոխադրող Iberia ընկերությանը պատկանող օդանավում, որը Կոստա Ռիկայից թռչում էր Մադրիդ, շվեյցարացի զբոսաշրջիկ կնոջը կծել է կարիճը, հաղորդում է EFE գործակալությունը:

Կարիճն իր «սեւ գործն» արել է թռիչքի ժամանակ: Օդանավի անձնակազմը միջադեպի մասին հայտնել է Բարահաս օդանավակայանի դիսպետչերներին, որտեղ օդանավին դիմավորել են հակաթույնով զինված բժիշկները:

Կնոջն անմիջապես տեղափոխել են հիվանդնաոց, որտեղ բժիշկները պարզել են, որ նրա կյանքին վտանգ չի սպառնում, հաղորդում է RBK-ն:

Դեռեւս անհայտ է, թե ինչպես է կարիճը հայտնվել օդանավում, բայց ավիաընկերությունը ստիպված է եղել ախտահանել օդանավը: