ԼՂՀ-ի եւ Ադրբեջանի զորքերի շփման գծում, նոյեմբերի 28-ին տեղի կունենա ԵԱՀԿ հերթական դիտարկումը: ԼՂՀ ԱԳ նախարարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դիտարկումը նախատեսված է ԼՂՀ Մարտունիի շրջանի ուղղությամբ:

Ղարաբաղյան կողմից դիտարկմանը կմասնակցեն ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Խրիստո Խրիստովը եւ Եվգենի Շարովը: ԵԱՀԿ ներկայացուցիչներին կուղեկցեն ԼՂՀ ԱԳՆ եւ ՊՆ աշխատակիցները:

Ադրբեջանի կողմից դիտարկմանը կմասնակցեն ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը, նրա դաշտային օգնական Իրժի Աբերլեն, համակարգող Պիտեր Կին եւ անձնական օգնական Ուիլյամ Փրայորը: