Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից թուրքական հայտնի «Հրաշալի հարյուրամյակ» հեռուստասերիալի հեղինակներին եւ այն ցուցադրող հեռուստաընկերությանն ուղղված քննադատություններից հետո այս թեման դարձել է թուրքական քաղաքական եւ հասարակական քննարկման նոր թեմա։

Թուրքական Hurriyet-ն անդրադարձել է 42 երկրում ցուցադրվող եւ 150 մլն հեռուստադիտող ունեցող թուրքական պատմական «Հրաշալի հարյուրամյակ» հեռուստասերիալի դերասանների աշխատավարձերին։

«Հրաշալի հարյուրամյակ»-ը նախորդ տարի թուրքական Show TV-ից դեպի Star TV տրանսֆեր էր եղել 50 մլն լիրայով (27 մլն դոլար):  Սուլթան Սուլեյմանին մարմնավարող դերասան Հալիթ Էրգենչը ամեն մի սերիայի նկարահանման համար ստանում է 45 հազար լիրա (25 հազար դոլար), սուլթանի կանանցից Հյուրեմին մարմնավորող Մարիամ Ուզերլին` 35 հազար լիրա (20 հազար դոլար):

Հեռուստասերիալի ամեն սերիայի նկարահանման համար տեսախցիկի հետեւում աշխատում են 300 հոգի։

Forbes ամսագրի կողմից կազմված «Ամենաշատ վաստակած հեռուսասերիալի հեղինակներ»-ի ցուցակում «Հրաշալի հարյուրամյակ»-ի հեղինակ Թիմուր Սավջըն վերջին սեզոնի հաշվարկով 3-րդ տեղում է հայտնվել 4 մլն լիրա մաքուր եկամուտով եւ 42 մլն լիրա ֆիլմի բյուջեով։