Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը հանդիպել է Վրաստանի ԱԳ նախարար Մայա Փանջիկիձեի հետ:

Հանդիպման ժամանակ Հեֆերնը, Վրաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Նորլանդը, Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Մորնինգսթարը եւ ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի եւ Ասիայի հարցերով տեղակալ Էրիք Ռուբինը քննարկել են երկկողմ եւ տարածաշրջանային հարցեր: Այս մասին Ջոն Հեֆերնը գրել է Twitter-ի իր միկրոբլոգում:

«Հույս ունեմ, որ Հայաստանն ու Վրաստանը կարող են խորացնել հարաբերությունները»,-գրել է նա: