Թուրքիայի, Իրանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարներ Ահմեդ Դավիթօղլուի, Ալի Աքբար Սալեհիի եւ Էլմար Մամեդյարովի, Էրզրումում նոյեմբերի 28-ին նախատեսված եռակողմ հանդիպումը հետաձգվել է մինչեւ դեկտեմբեր: Այս մասին հայտնել է Թուրքիայի ԱԳՆ մամուլի քարտուղար Սելջուք Ունալը:

«Թուրքիայի, Ադրբեջանի եւ Իրանի ԱԳ նախարարների միջեւ երեկ հեռախոսազրույց է կայացել, որի ժամանակ էլ հենց որոշվել է հետաձգել հանդիպման ամսաթիվը: Ամենայն հավանականությամբ, հանդիպումը կկայանա այս տարվա դեկտեմբերին»,-ասել է նա, հաղորդում էSalamNews-ը:

Նրա խոսքով, հանդիպման հետաձգումը կապված է Թուրքիայի ԱԳ նախարարի ԱՄՆ այցի հետ: