Հարավաֆրիկյան հանրապետությունում (ՀԱՀ) հարուստ գործարար Միլթոն Մբելեն ամուսնացել է միանգամից 4 կնոջ հետ: Թեեւ ՀԱՀ-ում արգելված չէ բազմակնությունը, այդուհանդերձ, նա խախտել է ավանդույթներն ու օրենքները, քանի որ դրանք թույլ չեն տալիս միաժամանակ ամուսնանալ մի քանի կնոջ հետ:

Այս յուրահատուկ դեպքի մասին գրում են միջազգային լրատվամիջոցները՝ վկայակոչելով BBC-ն: 44-ամյա փեսացուն իր որոշումը բացատրել է նրանով, որ հարսանիքները հիմա թանկ են եւ ինքը այնքան գումար չունի, որ 4 անգամ հարսանիք կազմակերպի: Նա նաեւ պատմել է, որ հարսանիքի համար գումար է սկսել հավաքել 2007-ից եւ 5 տարի անց կարողացել է հավաքել անհրաժեշտ գումարը, հաղորդում է «Ռոսբալտը»:

Մբելեն պնդում է, որ սիրում է իր 4 կանանց եւ մտադիր է նրանց բոլորին հավասարաչափ սիրել ու գնահատել: Գործարարը մատնեմատին միանգամից 4 մատանի է կրում: