Ռուսաստանի Կուրսկի մարզում քրեական գործ է հարուցվել Հայաստանի քաղաքացու նկատմամբ, ով մեղադրվում է 9-ամյա աղջկա սեռական անձեռնմխելիության դեմ հանցագործություն գործելու համար:

Քննության տվյալներով, մեղադրյալն աշխատել է Մեդվենի շրջանում խոզի ֆերմայի տիրոջ մոտ: Նոյեմբերի 14-ի երեկոյան, 39-ամյա տղամարդը մեքենա վարելիս նկատել է 15 եւ 9 տարեկան քույրերի, ովքեր գնում էին հարեւան գյուղ՝ տատիկի մոտ:

Նա աղջիկներին առաջարկել է տեղ հասցնել իր մեքենայով, բայց տարել է խոզի ֆերմայի հարեւանությամբ գտնվող իր բնակավայրը, ասելով, որ մի փոքր անց նրանց կտանի տատիկի մոտ:

Ալկոհոլ օգտագործելուց հետո տղամարդը քույրերից մեծին առաջարկել է իր հետ սեռական կապի մեջ մտնել, վերջինս հրաժարվել է եւ փախել: Օգտվելով մենակ մնացած 9-ամյա աղջնակի անօգնական վիճակից, տղամարդը նրա նկատմամբ սեռական բնույթի բռնի գործողություններ է կատարել, գրում է Կուրսկի «Մեկ մեկու համար» թերթը:

Ոստիկանության աշխատակիցները մանկապիղծին ձերբակալել են դեպքի վայրում: Իրավապահներին դիմել է հարեւան ձեռնարկության պահակը, որտեղ փախել էր ավագ քույրը:

Ներկայումս որոշվում է ձերբակալվածին կալանավորելու հարցը: