Բրիտանացի Գրեմ Հյուզը համաշխարհային ռեկորդ է սահմանել, այցելելով աշխարհի յուրաքանչյուր երկիր, առանց օգտվելու օդային տրանսպորտից: Վերջինը նա եղել է Հարավային Սուդանում, որն աշխարհի ամենաերիտասարդ երկիրն է:
Իր «Ոդիսականի» ժամանակ իր անձնագիրը քրքրվել է վիզաների կնիքներից:
Գրեմ Հյուզը հայտարարել է, որ ինքը աշխարհի 201 պետություններում եղած առաջին մարդն է: Այսօր իմ «Ոդիսականի» 1426-րդ օրն է»,-ասել է նա, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»:
Ճանապարհորդության համար նրան գումար են տվել հարազատներն ու ընկերները: Քանի որ Հյուզի միջոցները սահմանափակ էին, նա ստիպված է եղել ճանապարհորդել «ավտոստոպ»-ով, գիշերել է օտար մարդկանց մոտ եւ օգատոգերծել բացառապես տեղի սնունդը:
Նրա խոսքով, առավել դժվար է եղել հասնել կղզիներում գտնվող երկրներ, ինչպիսիք են Սան Տոմեն եւ Նաուրուն, որտեղ բեռնանավերը մեկնում են ամիսը մեկ անգամ:
Բայց ամեն բան հարթ չի ընթացել. Կոնգոյի դեմոկրատական հանրապետությունում նրան 6 օրով կալանավորել են՝ կասկածելով լրտեսության մեջ: Եվս մեկ անգամ նրան կալանավորել են Կաբո Վերդեում:
Իր «ոդիսականի» ընթացքում Գրեմ Հյուզից հեռացել է ընկերուհին, ում հետ ընկերություն էր անում 10 տարի:





























