Ամերիկացի Դարիուս Քազեմին անսովոր համակարգչային ծրագիր է մշակել, որն ունակ է Amazon ինտերնետ-խանութից գնումներ կատարել եւ ուղարկել դրանք իր տիրոջը: Ընդ որում, ծրագիրը կատարում է քաոսային գնումներ, թեեւ սկզբում ծրագրի հեղինակն իր առաջ այլ նպատակ էր դրել:

Ծրագրի աշխատանքը պետք է հիմնված լիներ առավել օգտակար եւ իր տիրոջը հարմար ապրանքներ գնելու սկզբունքի վրա, սակայն նման տարբերակն, ի վերջո, դուր չի եկել հեղինակին եւ նա որոշել է ծրագիրը դարձնել լրիվ անկանխատեսելի:

Միակ բանը, որում օգտագործողը կարող է սահմանափակել ծրագիրը, դա բյուջեն է, հաղորդում է Supreme2 պորտալը: Մնացած առումներով, ծրագիրն ազատ է գնել ինչ «խելքին փչի»՝ գրքեր, դիսկեր, էլեկտրական գաջեթներ եւ այլն, որոնք կարող են բոլորովին պետք չլինել իր տիրոջը:

Ծրագիրը կաշխատի այնքան ժամանակ, մինչեւ ծախսի ողջ դրամական միջոցները, որից հետո կդադարեցնի աշխատանքը: