Վերջին երկու օրում չորս տիբեթցիներ ինքնահրկիզման գործողություն են կատարել: Բացի այդ, Չինաստանի իշխանությունները ճնշել են տիբեթցի ուսանողների ցույցն ընդդեմ Պեկինի: «Ամերիկայի ձայնի» Տիբեթի ծառայության տվյալներով, նոյեմբերի 26-ին ինքնասպանություն է գործել երեք մարդ, դրանից մեկ օր առաջ մահացել էր ինքնահրկիզման գործողություն կատարած կին վանականը:
30-ամյա տիբեթցին ինքնահրկիզման էր դիմել Սիչուան նահանգում: Հաղորդվում է, որ նա կարգախոսներ է բացականչել՝ կոչ անելով վերադարձնել Դալայ-լամային եւ պայքարել Տիբեթի ազատության համար:
Հանսու նահանգում 24-ամյա տղամարդը ինքնասպան էր եղել վանքի մոտ: Նա նույնպես Տիբեթի ազատագրության կարգախոսներ է հնչեցրել: Որրորդ տղամարդը (18 տարեկան) նույնպես զոհվել է ինքնահրկիզումից: Սանգագի վանական համալիրի կին վանական Մինդրոլ Ջարգեյլինգը մահացել է նոյեմբերի 25-ին Ցինհայ նահանգի կառավարության շենքի դիմաց:




























