Մեծ Բրիտանիան հայտնվել է հորդառատ անձրեւների տիրապետության տակ: Չափից դուրս շատ տեղումները լցվում են Էլվի գետը եւ այն դուրս է գալիս ափերից: Ջրհեղեղի սպառնալիքի պատճառով իրենց տները լքել են Հյուսիսային Ուելսի 500 տների բնակիչներ, հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:

Մեծ Բրիտանիայի հարավ-արեւմուտքում ջրհեղեղին զոհ է գնացել առնվազն երկու մարդ: Հորդառան անձրեւներ են նաեւ Շոտլանդիայում, տները ջրի մեջ են մնացել, երկաթուղու աշխատանքը կանգ է առել: