Այսօր՝ նոյեմբերի 27-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռիի մարզում: Ժամը 17:10-ի սահմաններում, Վանաձոր քաղաքի բնակիչ, 49-ամյա Գարեգին Կարապետյանը վարելով «ՎԱԶ-2107» մակնիշի 26 ՍՕ 049 համարանիշի ավտոմեքենան, Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 8-րդ կմ-ին՝ «Սատանի կամուրջ» կոչվող հատվածում, դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ ընկել ձորը:
Վթարի պահին մեքենայում բացի վարորդից նաեւ ուղեւոր է եղել, բարեբախտաբար, նրանք հրաշքով ողջ են մնացել:
Դեպքի վայր են ժամանել Լոռիի ճանապարհային ոստիկանները՝ Մարտիկ Բալայանի գլխավորությամբ:


Լուսանկարները՝ Էդվարդ Արզումանյանի/ NEWS.am





























