Մարդու իրավունքների եվրոպական դատարանն, այսօր՝ նոյեմբերի 27-ին, հրապարակել է իր վճիռը «Խաչատրյանն ու մյուսներն ընդդեմ Հայաստանի» գործով, որում նշել է, որ Հայաստանը խախտել է Մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի երկու կետեր եւ հայցվորների օգտին փոխհատուցում է նշանակել 112 հազար եվրոյի չափով: Այս մասին նշվում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի մամուլի հաղորդագրությունում:

Բոլոր 19 հայցվորներն էլ Հայաստանի քաղաքացիներ են եւ «Եհովայի վկաներ» կրոնական կազմակերպության անդամներ: Նրանք դիմել են ՀՀ իշխանություններին, որպեսզի պարտադիր զինվորական ծառայության փոխարեն այլընտրանքային աշխատանքային ծառայություն անցնեն համաձայն «Ալընտրանքային ծառայության մասին» օրենքի: Նրանք ծառայության են անցել տարբեր հաստատություններում՝ հիվանդանոցներում, ծերանոցներում եւ դսիպանսերներում:

2005-ի մայիսին եւ հունիսին նրանք այդ հաստատությունների ղեկավարությանը հայտնել են, որ քանի որ այլընտրանքային ծառայությունը գտնվում է զինվորականների վերահսկողության ներքո, իրենք, ելնելով իրենց կրոնական համոզմունքներից, չեն կարող ծառայել, որից հետո լքել են ծառայության վայրը: Նրանց դեմ քրեկան գործ է հարուցվել եւ նրանք մի քանի ամիս գտնվել են անազատության մեջ, սակայն վերջնարդյունքում քրեական հետապնդումը նրանց նկատմամբ դադարեցվել է:

ՄԻԵԴ-ը մերժել է երկու հայցվորների պահանջները, իսկ մյուս 17 հայցվորների օգտին 6 հազարական եվրոյի չափով փոխհատուցման որոշում է կայացրել որպես բարոյական փոխհատուցում: