Փարիզյան «Սիթե դը լա մյուզիքը» Հայաստանին նվիրված շարք կսկսի: Նոյեմբերի 27-ին այդ դահլիճում տեղի կունենա դուդուկի ավանդական երեկո, իսկ դեկտեմբերի 1-ին ելույթ կունենա դաշնակահար Տիգրան Համասյանը` ներկայացնելով ջազի, ժամանակակից դասական եւ փոփ երաժշտության խառնուրդ, տեղեկացնում է «Nouvelles d`Arménie»-ին` վկայակոչելով France-Presse գործակալությանը:
Չորս դուդուկահարներ, այդ թվում` Արմեն Ղազարյանը, կներկայացնեն աշուղական երաժշտություն: Մի քանի արեւմտյան երաժիշտներ եւս դուդուկ կներկայացնեն, որոնց թվում է սաքսոֆոնահար Դիդիե Մալերբը: «Այդ գործիքը շատ ուժեղ էմոցիանալ ինքաարատահայտություն ունի»,-ասել է Մալերբը:
Շաբաթ երեկոյան առավել ժամանակակից համերգ կանցկացվի, որի առանցքում կլինի տաղանդավոր Տիգրան Համասյանի ելույթը: 25-ամյա դաշնակահարը ջազային ասպարեզում հայտնվել էր վեց տարի առաջ, իսկ անցած տարի թողարկել էր իր հինգերորդ` «Fable» ալբոմը:





























