Նոյեմբերի 27-ին, ժամը 20.27-ին, Չարենցավան-Սեւան ավտոճանապարհին տեղի է ունեցել ավտոպատահար: Այս մասին NEWS.am-ին հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից:

«ՎԱԶ 2101» մակնիշի 22 ՍՍ 585 համարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ ընկել հարակից ձորը. կա երեք տուժած, մեկ զոհ:

NEWS.am -ի տեղեկություններով, նրանք ոստիկանության պահակային ծառայության աշխատակիցներ են:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Տուժածները տեղափոխվել են Չարենցավանի հիվանդանոց:

Բժիշկների հավաստմամբ` երկուսը գտնվում են շոկային վիճակում, երրորդը, ում վիճակը ծանր է, տեղափոխվել է Երեւան: