«Հրապարակը» գրում է. «Վերջին ամիսներին ականատես ենք, թե ինչպես է սնանկանում «Արմավիան», եւ քննարկվում է, թե ում է բաժին հասնելու այն: Ըստ լուրերի՝ Միկա Բաղդասարովն այլ ելք չունի, քան ընկերությունը վաճառելը:
Սակայն լուրերը, թե այս կամ այն ընկերությունը հետաքրքրված է «Արմավիայով», հետագայում իրականություն չեն դառնում: Գործարարներից մեկը մեզ բացատրեց պատճառը՝ անիմաստ է մի քանի միլիոն դոլար տալ մի բանի, ինչի արժեքը հազիվ մի քանի հարյուր հազար է:
Բանն այն է, որ ազգային ավիափոխադրողի լիցենզիայի ժամկետը լրանում է, եւ այն ձեռք բերելու հավակնություն ունեցողը դա կարող է անել մի քանի ամսից՝ լիցենզիան ձեռք բերելու միջոցով: Իսկ «Արմավիան» շենք-շինությունից եւ կիսամաշ համակարգիչներից ու գրասենյակային գույքից բացի նշանակալի ոչինչ չունի»:



























